Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է լուրջ բակտերիալ վարակի պատճառով, հաղորդում է Euronews-ը։ Նրա մենեջերի խոսքով՝ երգչուհին ապաքինվում է, սակայն դեռևս կարիք ունի բժշկական օգնության։ 64-ամյա երգչուհուն անգիտակից վիճակում գտել են հունիսի 24-ին և տեղափոխել Նյու Յորքի հիվանդանոց։ Հիվանդության պատճառով Մադոննան ստիպված հետաձգել է իր 40-ամյա երաժշտական կարիերային նվիրված համաշխարհային …

