ՌԴ ՊՆ-ն հայտնել է սահմանամերձ շրջաններում տասնյակ անօդաչու թռչող սարքերի որսալու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ չորեքշաբթի գիշերը Ուկրաինային սահմանակից երեք շրջանների՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի վրա խոցվել է 31 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Սա անսովոր բարձր թիվ է նախորդ օրերի և ամիսների համեմատ։

«Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գիշերը և առավոտյան Բելգորոդի ու Բրյանսկի շրջանների նահանգապետերը միայն երկու անգամ են հայտնել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ հակաօդային պաշտպանության կրակի մասին։

«Բրյանսկի շրջանի վրա կործանվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք»,- Տելեգրամ-ալիքում գրել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Նա նաև պնդում է, որ տարածաշրջանի մի քանի շրջաններ գնդակոծվել են կասետային զինատեսակներով՝ բազմակի հրթիռային համակարգերից։

Առավոտյան Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտնել է, որ իր մարզում հակաօդային պաշտպանության համակարգը 19 անօդաչու թռչող սարք է խոցել։

«Այսօր ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, մեր ՀՕՊ համակարգն աշխատել է Բելգորոդի, Բելգորոդի շրջանի և Կորոչանսկի շրջանի վրա: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարձակում։ Նաև նախնական տվյալներով՝ գնդակոծվել է մոտ 19 օբյեկտ»,- ասել է Գլադկովը «ВКонтакте»-ում հրապարակված տեսանյութում։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է նաև Ուկրաինայի զինված ուժերի օդադեսանտային խմբի կողմից Ղրիմի տարածք ներթափանցելու փորձ կասեցնելու մասին։