Հատուկ հնարավորություն արցախցիների համար` Թումո ակադեմիայում անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու և 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ․ տեղեկացնում են Թումո ստեղծարար կենտրոնից։
Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից:
Ակադեմիան հնարավորություն է տալիս վեց ամսում ձեռք բերել նոր մասնագիտություն և, հաջողությամբ ավարտելու դեպքում, միանալ Թումոյի աճող թիմին:
Ուսումնական ծրագրի ողջ ընթացքում ակադեմիայի բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ`
1-3 ամիսների ընթացքում` ամսական 75000 դրամ
4-6 ամիսների ընթացքում` ամսական 120000 դրամ
Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ գրաֆիկով` շաբաթական 5 օր, օրական 8 ժամ տևողությամբ: Ներկայումս դիմումներ են ընդունվում հետևյալ մասնագիտություններով.
📍Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկական դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում
📍Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկական դիզայն
📍Երևանում` Երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկական դիզայն
Եթե բնակվում եք Երևանում, Դիլիջանում, Կապանում կամ այս քաղաքներին հարակից տարածքներում և ցանկանում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, դառնալ կրտսեր դասընթացավար և աշխատել Թումոյում, լրացրե՛ք հայտը այստեղ` https://tumo.org/sh/academyartsakh
Դիմումների վերջնաժամկետ` հոկտեմբերի 15: