Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր առանց քննարկման և ընդդիմության բացակայության պայմաններում փակ, գաղտնի քվեարկությամբ պաշտոնից հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ Քվեարկությանը մասնակցած 64 պատգամավորից կողմ էր 62-ը, դեմ՝ 1-ը, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր։ Թե իշխանական ո՞ր պատգամավորն էր դեմ քվեարկել Թովմասյանին պաշտոնանկ անելու որոշմանը, հայտնի …

