ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 2023թ-ի 3-րդ եռամսյակում իրականացրել է 15 115՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանսպորտային անվտագության մասնագետները, շուրջօրյա խստացված ռեժիմով շարունակական վերահսկողական աշխատանքներ են իրականացում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ. տեղեկացնում են ՀՀ ՔՏՀԱ-ից։

2023թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները կշռման երկու անշարժ հենակետերում՝ շարժական և անշարժ կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 15 115 կշռում։

Նշված ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1121 վարչական արձանագրություն։

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կշռման անշարժ հենակետերում կշռվել է 𝟏4 962 տրանպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1068 դեպք։

Արմավիրի մարզի, մասնավորապես` Երևան-Էջմիածին ավտոմայրուղու 𝟏𝟔-րդ կմ հատվածում տեղակայված կշռման անշարժ հենակետում կատարվել է 135 կշռում՝ արդյունքում կազմվել է 35 արձանագրություն։

Տեսչական մարմնի մասնագետները տրանսպորատային միջոցների կշռումն իրականացրել են նաև շարժական կշեռքների միջոցով, որի արդյունքում 𝟏8 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կրկին հորդորում է փոխադրումներն իրականացնել բացառապես հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։ Նշենք, որ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ՝ 𝟐𝟒 ժամյա ռեժիմով։