Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է …

