Հայաստանում են ԱՄՆ պաշտպանության դեպատամենտի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Պաշտպանության դեպարտամենտի գեներալ մայոր Քիթ Ֆիլիպսին ու պարոն Պատրիկ Փրայորին Հայաստանում։ Այցի ընթացքում նրանք հանդիպելու են Հայաստանի կառավարության պաշտոնյաներին՝ քննարկելու մեր աճող գործընկերությունն անվտանգության ոլորտում»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան գրառման մեջ։ Էմմա Չոբանյան