Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 19-ից մեկնարկած բողոքի գործողությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում ավելին, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։

Քոչարյանն անազատության մեջ է սեպտեմբերի 22-ից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, Քոչարյանին մեկ ամսով կալանավորել է, և հոկտեմբերի 22-ին լրանում է կալանքի մեկամսյա ժամկետը։ Ենթադրվում է, որ նրա կալանքի ժամկետը երկարացնելու գործը կմակագրվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի դատավորներից մեկին, քանի որ court.am-ում առկա ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 16-ից հերթապահ դատարանը, որը պետք է քննի դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանավորման վերաբերյալ վարույթները, Կենտրոնի նստավայրն է։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրան 1 ամսով կալանավորելու որոշման դեմ բողոք են տարել Վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Վերջինս այս բողոքի գործով որոշումը պետք է հրապարակ հոկտեմբերի 19-ին։

Արաքս Մամուլյան