Այցելեցի Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի ջրերի գործարան. ծանոթացա վերջինիս գործունեությանն ու իրականացված ներդրումներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020թ.-ի աշնանը գործարկված գործարանում ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 25 մլն եվրո։ Ստեղծվել է 80 աշխատատեղ: Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվն ավելացնել»,- ասված է հաղորդագրությունում։

