ԱՄՆ-ը և Կատարը փոխել են իրենց կարծիքը Իրանին 6 մլրդ դոլարի ակտիվներին հասանելիություն թույլ տալու վերաբերյալ. WP

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ-ի և Կատարի իշխանությունները պայմանավորվել են դեռևս Իրանին հասանելիություն չտրամադրել նախկինում  ապարգելափակված 6 միլիարդ դոլարի ակտիվներին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ կոնգրեսականներին այս որոշման մասին Վաշինգտոնից և Դոհայից հայտնել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուալ Ադեյեմոն։ Պաշտոնյան վստահեցրել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին, որ այդ միջոցները «շուտով ոչ մի տեղ չեն անհետանա»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին չեն հաստատել ԱՄՆ-ի և Կատարի միջև նման համաձայնագրի առկայության մասին տեղեկությունը։ Սակայն Բլինքենը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը պահպանում է իրանական ակտիվները սառեցնելու իրավունքը։

Մինչդեռ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ համարվող Nournews լրատվականը գրում է, որ Թեհրանին դեռևս հասանելի են իր ակտիվները, որոնք ԱՄՆ-ն ազատ է արձակել բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում։