Քննարկվել են նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր

Լուրեր

22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:47
ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակ և փորձել ձերբակալել Անդրանիկ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ոլորտային գործընկերների հետ քննարկել է նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, վերլուծել խնդիրները, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԿԳՄՍ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿՏԱԿ-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, Երևանի քաղաքապետարանից, տեղական և միջազգային ՀԿ-ներից:

Աշխատանքային քննարկման օրակարգում ընդգրկված էին նախադպրոցական կրթության հասանելիության, ոլորտում մասնագետների պակասը լրացնելուն ուղղված միջոցառումների, խոշորացված համայնքներում նախադպրոցական հաստատությունների կառավարման նոր համակարգի ներդրման, համայնքների կարողությունների զարգացման, համակարգում համընդհանուր ներառման ապահովման և ծնողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ հարցերը:

Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ կրթության կազմակերպման գործընթացում առանձնահատուկ կարևորվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացումը. «Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարական ծրագրում ունենք նախանշված թիրախ, որ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն: Հետևաբար, մեր բոլոր ոլորտային ծրագրերը միտված են այդ արդյունքն ունենալուն»:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ շարունակվում է մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման ու վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը. մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 65-ից ավելի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահագործման աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ բովանդակային փոփոխությանը զուգահեռ կրթության ոլորտում չափազանց կարևոր են նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ մարզերում, հատկապես խոշորացված համայնքներում արդեն ավարտվում են նախակրթարանների քարտեզագրման, նախագծման աշխատանքները, իսկ հետագա քայլերի շուրջ կիրականացվեն միջգերատեսչական քննարկումներ. «Բարեփոխումների այս ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Նախադպրոցական հաստատությունների կառավարման նոր համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ մենք նաև կնպաստենք համայնքների կարողությունների զարգացմանը: Աշխատանքները կատարվում մարզերի տասնյակ համայնքներում, իսկ ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրերի, վարկային և այլ միջոցների հաշվին»:

Արաքսիա Սվաջյանը, խոսելով ՀՀ կրթական համակարգում համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականության մասին, նշել է, որ այն ենթադրում է ոչ միայն կրթական նոր ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլև այնպիսի միջավայրի ստեղծում, որում ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորությունը և այլն: Նախարարի տեղակալը նաև նշել է, որ գործում է ներառականության ֆինանսավորման նոր մոդելը, որը միտված է բարելավելու իրավիճակը:

«Պետական բյուջեի հաշվին այս տարվանից արդեն իրականացվելու է զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը, իսկ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կիրականացվի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը, անդրադառնալով քննարկման հաջորդ հարցին, որը վերաբերում էր զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին, տեղեկացրել է՝ ժամկետ է սահմանվել, և զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի:

Նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների պակասը լրացնելուն ուղղված միջոցառումների և մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանն ասել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Նրա խոսքով՝ արդեն իսկ մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը, սակայն այս ամենին զուգահեռ ոլորտում առկա է մասնագետների պակաս, հետևաբար պետք է մշակվեն նոր մեխանիզմներ՝ մասնագիտությունն առավել հասանելի և գրավիչ դարձնելու համար:

Հանդիպումը զուգորդվել է քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով, որոնք վերաբերվել են ոլորտում առկա խնդիրների լուծմանը, կրթական ծրագրերի համակարգմանը, փաստաթղթաշրջանառության նվազմանը և այլն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման մասնակիցների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խմբեր և այսօրինակ քննարկումները դարձնել շարունակական: