Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը հանձնարարական էր տրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2024թ․ հետիոտնային կանչովի լուսացույցերի ձեռքբերման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարելու ուղղությամբ և զեկուցել։ Այսօր երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հայտնեց, որ մրցույթը հայտարարված է, բացումը հունիսի 16-ին է լինելու, սակայն հնարավոր է տեխնիկական խնդիրներ լինեն՝ կապված մրցույթի մասնակից ընկերության հետ։ …