Սպասելով ԱՄՆ-ի քայլերին՝ Թուրքիան չի շտապում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան պատրաստ է այս ամիս հետաձգել ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի հայտի վավերացումը, քանի որ սպասում է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների գնմանն աջակցելու նշաններին։ Այս մասին Reuters-ին  ասել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Հիշեցնենք, որ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ հոկտեմբերին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը կուղարկվի խորհրդարան։

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ին խորհրդարանի աշխատանքի վերսկսումից ի վեր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը քննարկելու է հայտը, ստացել է վերանայման շուրջ 60 միջազգային համաձայնագիր՝ բացառությամբ Շվեդիայի հայտի։

Իրավիճակին ծանոթ երկու աղբյուր ասել են, որ Անկարան ցանկանում է շարժվել Վաշինգտոնի հետ համատեղ։ Սպասվում է, որ Պետքարտուղարությունն ինչ-որ պահի կպահանջի Կոնգրեսի հավանությունը Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչներ և տասնյակ արդիական սարքավորումներ վաճառելու համար:

«Հաշվի առնելով F-16-ների հարցում անվստահությունը՝ Թուրքիան չի շտապում վավերացնել Շվեդիայի հայտը և նշան է փնտրում, որ Միացյալ Նահանգները միաժամանակ քայլեր է ձեռնարկում»,- ասել է Էրդողանի գլխավորած իշխող ԱԶԿ-ի ներկայացուցիչը։

Բանակցություններին ծանոթ երկրորդ աղբյուրն էլ ասել է, որ առաջարկը, որում կողմերից յուրաքանչյուրը մի կողմից քայլեր կձեռնարկի ՆԱՏՕ-ի հայտը վավերացնելու, իսկ մյուս կողմից՝ F-16-ների գնման ուղղությամբ, հետաձգվել է:

Էրդողանի գրասենյակից լրատվամիջոցին չեն պատասխանել, իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունից ասել են՝ անհամբեր սպասում են, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին «մոտ ապագայում», և որ նախագահ Ջո Բայդենն աջակցում է F-16-ների վաճառքին՝ ի շահ դաշինքի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի հետ նրա հարաբերությունների։

Էմմա Չոբանյան