ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդի շահերը. Մահմուդ Աբբաս

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման գործողություններն ու քաղաքականությունը, որը վերահսկում է Գազայի հատվածը, չեն արտացոլում պաղեստինյան ժողովրդի շահերը։ Այս մասին Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել  է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա դեմ է արտահայտվել ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների շրջանում խաղաղ բնակիչների սպանությանը, նաև կոչ է արել ազատ արձակել երկու կողմերի քաղաքացիական անձանց, բանտարկյալներին և կալանավորներին։ Իսկ հակամարտությունը, ըստ նրա, պետք է հանգուցալուծվի  քաղաքական որոշմամբ, որը պետք է գտնել ոչ բռնի ճանապարհով։

Պաղեստինի ղեկավարը նաև նշել է, որ «չի ընդունում սեփական ժողովրդի տեղափոխումը Գազայի հատվածից»՝ այն անվանելով երկրորդ Նակբա (պաղեստինցի արաբների գաղթը 1947-1949 թթ. արաբ-իսրայելական պատերազմի արդյունքում)։

Աբբասն ասել է, որ Գազայում պետք է բացվեն հումանիտար միջանցքներ, իսկ բնակչությանը պետք է ապահովել ջրով ու դեղորայքով։

Էմմա Չոբանյան