Պուտինը կանոնների վրա հիմնված աշխարհակարգն «անհեթեթություն» է անվանել

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանոնների վրա հիմնված աշխարհակարգն «անհեթեթություն» է, քանի որ ոչ ոք երբևէ չի տեսել կամ համաձայնեցրել այդ կանոնները, և նրանք, ովքեր խոսում են դրանց մասին, հավատարիմ են մնում «գաղութային մոտեցմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Moscow Times-ը:

«Դուք երբևէ տեսե՞լ եք այդ կանոնները: Ո՛չ, քանի որ ոչ ոք երբեք չի գրել դրանք և ոչ ոք երբևէ չի համաձայնեցրել դրանք որևէ մեկի հետ։ Ինչպե՞ս կարող ենք խոսել կարգի մասին՝ հիմնված կանոնների վրա, որոնք ոչ ոք չի տեսել: Առողջ բանականության տեսանկյունից սա նոնսենս է, սա ինչ-որ անհեթեթություն է»,- ասել է Պուտինը China Media Corporation-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի մասին խոսելն օգուտ է տալիս նրանց, ովքեր հանդես են գալիս նման գաղափարներով։

«Որովհետև, եթե ոչ ոք չի տեսել այդ կանոնները, նշանակում է՝ նրանք, ովքեր խոսում են այդ մասին, իրենք են դեպքից դեպք հորինում այդ կանոններն ու ներկայացնում իրենց շահերին համապատասխան: Սա գաղութատիրական մոտեցում է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը «գաղութային երկրներին» մեղադրել է նրանում, որ նրանք միշտ կարծում են, թե «առաջին կարգի մարդիկ են»։

«Ի վերջո, նրանք միշտ ասում էին, որ լուսավորություն են բերում իրենց գաղութներին, որ իրենք քաղաքակիրթ մարդիկ են և քաղաքակրթության օգուտները բերում են մյուս ժողովուրդներին, որոնք համարվում են երկրորդ կարգի մարդիկ»,- ասել է Պուտինը։