Գազայի հյուսիսը լքել է մոտ 500 000 մարդ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի  պաշտպանության բանակի մամուլի կցորդ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը լրագրողներին ասել է, որ իսրայելական բանակի հաշվարկներով մոտ կես միլիոն մարդ լքել է Գազայի հյուսիսային հատվածը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իսրայելը, որը պատաստվում է զորքը մտցնել Գազա, պահանջել էր, որպեսզի քաղաքացիական բնակչությունը տարհանվի հարավ։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի կցորդը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է այն բանում, որ թույլ չի տալիս խաղաղ բնակիչների տարհանումը: Կոնրիկուսի խոսքով՝ Գազայում ռազմական գործողությունը մոտենում է «ուժեղացված» փուլին։

Պատասխանելով տարհանման միջանցքին ավիահարված հասցնելու մասին հարցին, որը պաղեստինցիների պնդմամբ՝ 70 մարդու կյանք է խլել՝ Կոնրիկուսն ասել է միայն, որ Իսրայելի պաշտպանության բանակը միտումնավոր չի թիրախավորում խաղաղ բնակիչներին: Նա նաև նշել է, որ ներկա գործողության բնույթն այնպիսին է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելը միշտ չէ, որ հաջողվում է։

«Մենք հարվածում ենք ՀԱՄԱՍ-ին, հարվածում ենք նրանց ենթակառուցվածքին և ակտիվորեն որսում ենք նրանց հրամանատարներին։ Երբ դուք որսում եք կենդանի թիրախ, որը կարող է շարժման մեջ լինել, հասկանալի պատճառներով միշտ չէ, որ հնարավոր է կիրառել նույն մարտավարությունը նախազգուշացուման, որը թույլ կտա նվազագույնի հասցնել կողմնակի վնասը, քանի որ այդ անձը կիմանա, որ իրեն որսում են և կարող է փախչել»,-ասել է Իսրայելի բանակի պաշտոնյան։