ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում Թուրքիան ներառվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են անչափահաս երեխաներին՝ որպես զինվորներ: Այդպիսով, Թուրքիան մեղադրվում է երեխաներին հավաքագրելու մեջ։ «Իրավապաշտպան խմբերը և միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը օպերատիվ սարքավորումներ և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումներին, որոնք հավաքագրել են անչափահաս երեխաներին որպես …

