ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված 7,62 մմ տրամաչափի շուրջ 1,1 մլն փամփուշտ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Միացյալ Նահանգների կառավարությունն այդ զինամթերքի նկատմամբ իրավունքը ստացել է 2023 թվականի հուլիսի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ քաղաքացիական հայցով առգրավման գործողությունների շրջանակում: Այս զինամթերքն ի սկզբանե …

