Հոլանդական ընկերությունները ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցում են Թուրքիայի միջոցով

Լուրեր

24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Հոլանդական ընկերությունները, որոնց արտահանումը Թուրքիա վերջերս աճել է, կասկածվում են Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու մեջ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ Նշվում է, որ իրենց արտադրանքը ընկերություններն արտահանում են Թուրքիայի տարածքով։ Այս մասին հայտնում է NL Times-ը, փոխանցում է Turkish Minute-ը։

Հաղորդվում է, որ չնայած հոլանդական արտադրանքի արտահանումը Ռուսաստան նվազել է պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, Նիդերլանդների արտահանումը Թուրքիա զգալիորեն աճել է նույն ժամանակահատվածում։ Նիդերլանդների վիճակագրական ծառայությունը նշում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիա է ուղարկվել 869 միլիոն եվրոյի հոլանդական ապրանք։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով ԵՄ-ն արգելել է անդամ երկրներից ՌԴ այնպիսի ապրանքների արտահանումը, ինչպիսիք են միկրոչիպերը, տրանսպորտային սարքավորումները, մեքենաները և անօդաչու սարքերը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և սերտ կապեր ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ Անկարան նշում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կվնասի իր առանց այն էլ լարված տնտեսական իրավիճակին, և պնդում, որ կենտրոնացած է միջնորդական ջանքերի վրա։

Հոլանդական արտադրության ապրանքների՝ Ռուսաստան արտահանումը 2023 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 285 միլիոն եվրո՝ 63 տոկոսով ցածր, քան երկու տարի առաջ։ Միևնույն ժամանակ, հոլանդական արտադրանքի արտահանումը Թուրքիա և Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան և Ուզբեկստան, աճել են, համապատասխանաբար, 42 և 75 տոկոսով։

2021 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանը Նիդերլանդների գրասենյակային սարքավորումների երկրորդ խոշոր գնորդն էր, որը հայտնվել է պատժամիջոցների տակ, որի արտահանման արժեքը կազմում էր 19,3 միլիոն եվրո՝ ընդհանուր արտահանման 10 տոկոսը: Երկու տարի անց հոլանդական գրասենյակային սարքավորումներ այլևս չեն արտահանվում Ռուսաստան։ Նույն ժամանակահատվածում Նիդերլանդների գրասենյակային սարքավորումների արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը 3,5 տոկոսից աճել է մինչև 10 տոկոսի՝ 15 միլիոն եվրո արտահանման արժեքով։

Պատժամիջոցների ցանկում են նաև բեռնատարներն ու ավտոբուսները։ 2021 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանը 1,8 տոկոս մասնաբաժին է ունեցել հոլանդական բեռնատարների և ավտոբուսների արտահանման մեջ՝ մոտ 11 միլիոն եվրո արժողությամբ։ Այստեղ նույնպես արտահանումը Ռուսաստան դադարել է, սակայն դեպի Թուրքիա արտահանումը 2021 թվականի երկրորդ եռամսյակի 0,5 տոկոսից այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է մինչև 3 տոկոս։

Թուրքիան հաճախ է մեղադրվում այն բանի համար, որ ծառայում է որպես պատժամիջոցներից խուսափելու կենտրոն, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս շրջանցել այդ տնտեսական խոչընդոտները: Թուրքական ընկերությունների նկատմամբ էլ հաճախ պատժամիջոցներ են կիրառվում։

Էմմա Չոբանյան