Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
08.11.2023 | 23:26Նոյեմբերի 8-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ալոիս Ռաիների (ՔԴՄ/ՔՍՄ) հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվել են նաև տարբեր ոլորտներում Ռեգեն քաղաքի հետ Տավուշի մարզի և Վանաձոր քաղաքի համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են զբոսաշրջության զարգացմանը, թափոնների կառավարմանը, մունիցիպալ ծառայությունների բարելավմանը, ինչպիսիք են մանկապարտեզի կառավարումը, էներգաարդյունավետությունը և այլն:
Համագործակցության ծրագրերն իրականացվում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և GIZ-ի աջակցությամբ: