Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին 10,000 զինվորական տեղակայել։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ սահմանապահներին աջակցելու է 4,000 զինծառայող, ևս 6,000-ը լինելու է ռեզերվում։ Բլաշչակը նաև հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում Լեհաստանն ունենալու է Եվրոպայում ամենաուժեղ ցամաքային բանակը, եթե պաշտպանական ոլորտի հզորացումը շարունակվի։ …

