Ադրբեջանի դպրոցներից մեկում տնօրենն անջատել է ինտերնետը՝ առկա խնդիրների մասին տեղեկություններ չտարածելու համար

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզ շրջանի Քյուլուս գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչներին արգելվել է օգտվել դպրոցին պատկանող ինտերնետից։ Այս մասին լրատվամիջոցներին պատմել են ուսուցիչներն են։ Նրանց խոսքով՝ պատճառն այն է եղել, որ այս տարվա սկզբին ուսուցիչներից մեկը փորձել է ուղիղ եթերում բարձրաձայնել դպրոցում տեղի ունեցած խախտումների և խնդիրների մասին։

Միջադեպից հետո դպրոցի տնօրեն Նիջաթ Աբդուլլաևը փոխել է դպրոցում հասանելի Wi-Fi-ի գաղտնաբառը, իսկ նոր գաղտնաբառը գաղտնի է պահում բոլորից։

«Դպրոցում շատ խնդիրներ կան։ Դրանցից ամենակարևորը ջրի բացակայությունն է։ Այդ պատճառով որոշ ծնողներ անցյալ ձմռանը երեխաներին դպրոց չեն ուղարկել։ Փորձ է արվել ուղիղ եթերում խոսել այդ մասին, սակայն թույլ չի տրվել։ Չնայած դրան՝ ծնողները լրատվամիջոցներին տեղեկացրել են դպրոցում առկա խնդիրների մասին։ Այդ ժամանակից ի վեր տնօրենը փոխել է դպրոցի ինտերնետի գաղտնաբառը՝ առանց որևէ մեկին տեղյակ պահելու»,- ասել են ուսուցիչերը։

Նրանք նշել են, որ դժվար է առանց համացանցի։

«Ինտերնետն անհրաժեշտ է դպրոցներում ուսուցիչներին և աշակերտներին։ Միշտ կարիք կա ինտերնետ ունենալ՝ ինչ-որ բան պարզաբանելու, սովորելու, օպերատիվ տեղեկատվության համար: Տնօրենը խնդիրները չնկարահանելու և չտարածելու համար աշխատակազմին թողել է առանց ինտերնետի»,- ասել են բողոքավորները։

Հավելենք, որ գյուղը գտնվում է լեռնային տարածքում, որտեղ բջջային ինտերնետի օգտագործումը սահմանափակ է։

Էմմա Չոբանյան