Էրդողանն առաջիկա օրերին կայցելի Գերմանիա․ գերմանացիները դեմ են

Լուրեր

07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 17-ին Բեռլինում ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Կողմերը քննարկելու են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակի պաշտոնակատար Քրիստիանե Հոֆմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հայտնի է, որ Դաշնային կառավարությունն ու Թուրքիայի նախագահը տարբեր վերաբերմունք ունեն ՀԱՄԱՍ-ի հանդեպ, սակայն կարծիքների փոխանակումը շատ կարևոր է»,- նշում է պաշտոնական Բեռլինը։

Էրդողանը հանդիպելու է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը, սակայն, դեմ է Էրդողանի այցին։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման ժամանակ  հարցվածների 45 տոկոսը կողմ է արտահայտվել Էրդողանին ուղղված հրավերի չեղարկմանը։ Միևնույն ժամանակ, հարցվածների յուրաքանչյուր երրորդը (32 տոկոսը) կարծում է, որ Գերմանիայի կանցլերը պետք է ընդունի Թուրքիայի առաջնորդին՝ չնայած ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Էրդողանի վերաբերմունքին։

Հավելենք, որ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները դժգոհություն և քննադատական տրամադրություններ են առաջացրել գերմական քաղաքական շրջանակներում։ Factor TV-ն արդեն անդրադարձել է, որ գերմանացի քաղաքական գործիչները վերապահումներ են հայտնել Էրդողանի այցի վերաբերյալ։

Էմմա Չոբանյան