Արդյոք մայրն օգտագործում է երեխաների հիվանդությունը. ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երեխաների բուժման նպատակով գումարով օգնելու խնդրանք ու կարմիր տառերով նախազգուշացում՝ խաբեբա է։ Արդեն տևական ժամանակ է` ֆեյսբուքյան ամենատարբեր խմբերում հանդիպող նմանատիպ լուսանկարները նաև մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին․ ո՞վ և ո՞ւմ է փորձում խաբել։

Մայրը՝ Մարիամ Միրաքյանը, որի երեխաներից մեկը հաշմանդամություն ունի, իսկ ամենափոքրը՝ զարգացման հապաղում, երեխայի բուժման ու կաթնախառնուրդ գնելու գումար է խնդրում օգտատերերից։ Գոհար Մանուշակյանը որոշել է օգնել, կաթ է գնել ու փորձել փոխանցել, բայց ասում է՝ մայրը գումարն ուզեց, և երբ գումարը հրաժարվեց տալ, սոցցանցում իրեն արգելափակեց։

Երեխաների համար գումար խնդրող կնոջ գրառումները ֆեյսբուքյան մեկ այլ օգտատիրոջ համար ևս կասկածելի էին թվացել, սկսել էր հետաքրքրվել և, ասում է, կարճ ժամանակ անց պարզեց, որ ծնողները, շահարկելով երեխաների խնդիրները, գումարներ են հավաքագրել։

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր էլ նշում են, որ ընտանիքը հավաքագրած գումարներով անգամ մեքենա է ձեռք բերել։ Այն գրանցված է երեխաների հայրական պապիկի անունով, բայց, որ ամենավատն է, ասում են՝ հիմնավոր կասկածներ ունեն, որ մայրը երեխաներին դիտավորյալ է հասցնում նման վիճակի։

Սա երեխաների թրաֆիքինգ է՝ համոզված են Մարիամ Միրաքյանի գործողություններին հետևող օգտատերերը։ Նրանցից մեկն այդ մասին Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, մեր մյուս զրուցակիցը՝ Զառա Սարիբեկյանն էլ պատրաստվում է թրաֆիքինգի մասով հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։

Մեղադրանքների հետքերով գնացինք Աշտարակ, որտեղ բնակվում է ընտանիքը։ Երբ հասանք տեղ, մայրը տանը չէր, քիչ ուշ եկավ ու ասաց, որ երեխան վատ էր զգում իրեն ու հիվանդանոց էր տարել։

Ընտանքում 5 անչափահաս երեխա է ապրում, նրանցից մեկը հաշմանդամություն ունի, դժվար է քայլում։ Ամենափոքրը՝ 8 ամսական աղջիկը, զարգացման հապաղում ունի՝ չի աճում, քաշ չի հավաքում, կերածը փսխում է։

Երեխային ջրային թերապիա է ցուցված, որը, ասում է, պետպատվերով չի սպասարկվում։ Հարցրինք՝ ինչո՞ւ է միայն գումար վերցնում օգտատերերից՝ մերժելով ու արգելափակելով բոլոր նրանց, ովքեր փորձում են օգնել սննդով կամ հագուստով։ Մարիամ Միրաքյանն այս փաստը հերքեց, պնդեց, թե նման բան չի եղել, թեպետ այս մասին տարբեր օգտատերեր էին բարձրաձայնել գրառումների տակ։ Ինչ վերաբերում է թանկարժեք ավտոմեքենային, չհերքեց, ասաց՝ սկեսրայրի մեքենան է։

Թանկարժեք համարանիշներով մեքենան շենքի բակում էր կայանված, իսկ թանկարժեք կաթնախառնուրդի համար, փաստորեն, երեխաների նպաստն ու թոշակը չեն բավականացնում։ Ընդ որում՝ բժշկական փաստաթղթերում նշված է, որ երեխան ունի ստացիոնար բուժման կարիք, սակայն դուրս է գրվել  հիվանդանոցից մոր պահանջով։

Մարիամ Միրաքյանը հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Գործով արդեն որպես տուժողի ներկայացուցիչ է ներգրավվել փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը։

Արդյո՞ք ֆեյսբուքյան օգտատերերի կասկածները հիմնավոր են, արդյո՞ք երեխաներն ընտանիքում ստանում են պատճաշ խնամք, կպարզի արդեն հետաքննությունը։ Քրեական գործ է հարուցված Գոհար Մանուշակյանի հաղորդման հիման վրա։

Գործն առայժմ խարդախության հոդվածով է քննվում․ թրաֆիքինգի տարրեր ի հայտ կգան, թե՝ ոչ, ցույց կտա հետաքննությունը, իսկ Հայաստանը շարունակում է մնալ հիմնականում թրաֆիքինգի ենթարկված անձանց ծագման երկիր։

Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման՝ թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց: Դրա համաձայն՝ 2017-2021 թթ․ ընթացքում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ։ Նրանք բոլորն էլ Հայաստանի քաղաքացի են եղել, շահագործման են ենթարկվել Հայաստանում։ Հինգ տարվա ընթացքում նույնականացված զոհերից 35-ը կանայք են եղել, 19-ը՝ երեխաներ, որից 13 տղա և 6 աղջիկ, 14-ը՝ տղամարդիկ։

Երեխաների շահագործումը թրաֆիքինգի ամենատարածված և, միևնույն ժամանակ, ամենաթաքուն տեսակներից է, որովհետև սովորաբար իրականացվում է ծնողների կամ խնամակալների կողմից կամ նրանց իմացությամբ։ Եվ զոհը՝ երեխան, նման պարագայում չգիտի՝ ո՞ւմ դիմել, ումի՞ց պաշտպանություն հայցել:

Թրաֆիքինգի դեպքերից զգուշանալու համար երեխաները պետք է հետևեն մի քանի պարզ կանոնի՝  «զինվեն» բավարար տեղեկատվությամբ, սոցիալական կայքերում չընդունեն անծանոթներից ստացված ընկերության հրավերները, չհրապարակեն անձնական տվյալներ, իսկ վտանգի դեպքում զանգահարեն 0 800 50 558, 0 800 80 801 և 0 800 50 550 հեռախոսահամարներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան