Բենզինը լցրել է մեքենայի վրա, սպառնացել կնոջն ու երեխաներին վառել․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Բոլորը

19-ամյա Աննան (անունը փոխված է) չէր էլ պատկերացնում, որ իր կյանքը հեքիաթի վերածելու մասին խոստումներ տվող 29-ամյա երիտասարդն ամուսնությունից օրեր անց վերածվելու է բռնարարի։

ՌԴ-ում Աննան մի հարկի տակ ապրում էր ամուսնու և նրա ծնողների հետ։ Սկզբում չէր հասկանում՝ ինչո՞ւ է ամուսինը տուն գալուն պես մանրուքների շուրջ վիճում ու դիմում բռնության։ Պատճառը որոշ ժամանակ հետո գիտակցեց։

Երիտասարդ աղջիկը տարիներ շարունակ ապրել է լիակատար մեկուսացման մեջ՝ հեռու հարազատներից, ընկերներից՝ զրկված լինելով բոլոր տեսակի սոցիալական շփումներից։  Այս ընթացքում Աննան երկու երեխա է ունեցել։ Փախչելու փորձ անելու մասին չի էլ մտածել, քանի որ ամուսինը չէր խորշի իրականացնել սպառնալիքները։

Առիթը ստեղծվեց 7 տարի անց․ ամուսնու հարազատի հետ պատահած դժբախտ պատահարը նրանց բերեց Հայաստան։ Աննան վերջապես կարողացավ իր հարազատներին պատմել եղելությունը։

Աննային հանդիպելու մի քանի անհաջող փորձերից հետո ամուսինը մեկնել է ՌԴ։ Հետագա 18 տարիների ընթացքում կինը և երկու երեխաներն այլևս որևէ տեղեկություն չեն ստացել նրա մասին։ Աննան սկսել է այցելել հոգեբանների, ինչին արդեն հաջորդել է երջանիկ ամուսնությունը։ Այսօր արդեն 43 տարեկան կնոջը հարցնում ենք՝ հաշվի առնելով դառը փորձը՝ դժվար չէ՞ր վստահել ամուսնուն։

Աննան ընտանեկան բռնության բազմաթիվ զոհերից միայն մեկն է․ նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ։ Համեմատելու համար նշենք, որ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1848 գործ, 2022-ին՝ 960, իսկ 2021-ին՝ 556 գործ։ Միայն անցնող կես տարվա ընթացքում քննվել է 1482 քրեական վարույթ։ Բռնության դեպքերի աճն առավել քան ակնառու է։

Թվերի աճը պայմանավորված է բռնության դեպքերի ավելացմա՞մբ, թե՞ զոհերն են սկսել դիմել իրավապահներին։ «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ նախագահ Կարինե Դավթյանն ընդգծում է՝ երկուսն էլ, իսկ իրենք փորձում են բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սկսել է աճել երկար տարիներ բռնության ենթարկված անձանց դիմելության մակարդակը։

Իսկ համակերպվել պետք չէ, քանի որ վիճակագրությունն ահազանգող է․ միայն 2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել է սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը՝ ֆիզիկական ներգործության, 7-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝  երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Սա նշանակում է՝ լռելը կարող է  անդառնալի հետևանքներ ունենալ։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան