«30 հազար դրամի համար էստեղ չեմ մեռնի»․ քաղցկեղով հիվանդ դատապարտյալը 3 ամիս է՝ բուժում չի ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
Բոլորը

40-ամյա Ռուզաննա Տուդոյանը քրեակատարողական հիմնարկում Factor TV-ի նկարահանող խմբին է մոտենում դանդաղ քայլերով, զրույցի ընթացքում երբեմն կանգ է առնում՝ մի պահ շունչը տեղը բերելու համար։ Անազատության մեջ է 2 տարուց ավելի։ Ամիսներ առաջ պարանոցին փոքրիկ գոյացություն է նկատել։ Գոյացության տեսակը պարզելու համար բիոպսիա են իրականացրել։ Օգոստոսին հետազոտության արդյունքները ստացել է։

Ռուզաննայի խոսքով՝ կես տարուց ավելի է՝ սաստիկ ցավերի մեջ է, ստիպված է մշտապես ցավազրկողներ ընդունել։ Բայց միայն ցավազրկողները լուծում չեն․ արդեն 3 ամիս է՝ սպասում է քիմիաթերապիայի բուժման կուրսին։ Գործընթացի ձգձգման հետևանքով ստիպված է եղել 1 սրվակ ձեռք բերել իր միջոցներով։   

Իսկ ինչո՞ւ պետության հոգածության տակ գտնվող դատապարտյալը ժամանակին բուժօգնություն չի ստանում․ հարցը բարձրաձայնել է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը և խնդրի մասին գրություններ հասցեագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ 

Օրեր առաջ Factor TV-ն ևս գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչո՞ւ է ձգձգվում Տուդոյանի պատշաճ բուժօգնություն ստանալու գործընթացը և արդյո՞ք այն ամբողջությամբ չպետք է պետությունը ֆինանսավորի։ 5 օր առաջ նախարարություն ուղարկված հարցումը միայն երեկ առավոտյան է մուտք արվել համակարգ։

Ամեն օր քիմիաթերապիային սպասող Ռուզաննան հուսալքված է, ապագան էլ մռայլ գույներով է տեսնում։ 

Ռուզաննան մասնագիտությամբ բուժքույր է, տևական ժամանակ աշխատել է «Երկրապահ» կամավորականների միությունում, ապա ՊՆ զորամասերից մեկում, ժպտում է այդ օրերի մասին հիշելիս: Հետո, հանգամանքների բերումով, հայտնվել է ճաղերից հետևում։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածի հատկանիշներով։ Գործով նախաքննությունն ու դատաքննությունն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ավարտվել են,  ազատազրկման է դատապարտվել  8 տարի ժամկետով։ Կինն ընդունում է՝ ծեծ եղել է, բայց ոչ ավելին։ Ասում է՝ եթե գումար ունենար և լավ փաստաբան կարողանար վարձել, այդ ծանր մեղադրանքն իր վրա չէին դնի։

Ռուզաննայի հետ այսօր կապի մեջ է միայն աղջիկը, խոսում են ամիսը 1 անգամ տեսազանգով։ Ընկերների ու մյուս հարազատների հետ շփում գրեթե չունի, միակ ցանկությունն այսօր ազատության մեջ լինելն ու առողջանալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան