Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հասել է եզրափակիչ, որտեղ ուժերը պետք է չափեր Տաջիկստանը ներկայացնող Դիվոշտիչի հետ, սակայն վերջինս չի ներկայացել մենամարտին: Հօգուտ Բորիս Շատվերյանի գրանցվել է հաղթանակ, և արդյունքում Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել ԱՊՀ խաղերում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր …

