Հավայան Մաուի կղզու Լահայնա քաղաքում բռնկված անտառային հրդեհը 89 մարդու կյանք է խլել, շաբաթ օրը հայտարարել են իշխանությունները՝ այն անվանելով ԱՄՆ-ի վերջին 100 տարվա ամենամահաբեր անտառային հրդեհը: Տեղեկացնում է CBS News-ը: Մաուի շրջանի ոստիկանապետ Ջոն Պելլետիերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Կալիֆորնիայից և Վաշինգտոնից ժամանած որոնողա-փրկարարական խմբերը մինչ այժմ աշխատանքներ են իրականացրել այրված տարածքի …

