Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրակ Աքչապարն Անկարայում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X-ում գրառմամբ։ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության և համագործակցության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

