Եվրախորհրդարանը և Ռադան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը նոյեմբերի 28-ին փոխըմբռնման թարմացված հուշագիր են ստորագրել Ուկրաինայի և Եվրոպական խորհրդարանների միջև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես սկսում եմ աշխատանքային այցը Բելգիա։ Հիմնական նպատակն է մոբիլիզացնել ջանքերը՝ նպաստելու Ուկրաինայի եվրաինտեգրման և անդամակցության բանակցությունների մեկնարկի հետ կապված կարևոր որոշումների կայացմանը։ Մենք նաև պատրաստվում ենք ստորագրել փոխըմբռնման հուշագիր Ռադայի և Եվրախորհրդարանի միջև։ Սա կարևոր փաստաթուղթ է»,- Բրյուսել պաշտոնական այցն այսպես է մեկնաբանել Ստեֆանչուկը։

Բրյուսելում հուշագրի ստորագրումն անվանել են «կարևոր քայլ բազմաչափ գործընկերության ամրապնդման գործում» և «ուկրաինական քաղաքական ինստիտուտներին ԵՄ-ին ինտեգրման նախապատրաստելու ամենակարևոր տարրը»:

Եվրախորհրդարանի նախագահների համաժողովը վերահաստատել է իր աջակցությունը Եվրախորհրդի որոշմանը՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:

Բացի այդ, Բրյուսելը Կիևին հավաստիացրել է Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի հաղթահարման հարցում աջակցությունը։