Քիչ առաջ այցելել եմ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորիս արագ շարունակվելու է»,- գրել է Ավանեսյանը։

