Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Պատճառվող անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

