Ադրբեջանի տարբեր շրջաններում այսօրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվականները։ Նախ՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսմայիլի շրջանում։ Ադրբեջանի ԳԱԱ-ին առընթեր Սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն հայտնել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11:09-ին՝ Իսմայիլի կայանից 6 կմ հյուսիս։ Էպիկենտրոնում այն զգացվել է 4 բալ ուժգնությամբ։ Տեղական ժամանակով 12։27-ին …