Թուրքիան ՆԱՏՕ-ին հայտնել է, որ Շվեդիայի հայտը չի վավերացնի մինչև դաշինքի հաջորդ շաբաթվա հանդիպումը․ Reuters

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը ժամանակին չի ավարտվի, որը թույլ կտար կազմակերպել երկրի անդամակցության արարողությունը հաջորդ շաբաթ նախանշված դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ:

Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վերաբերյալ քվեարկությունը։

Աղբյուրներից մեկն ասել է, որ հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, այդ հարցի շուրջ քննարկումները կվերսկսի հաջորդ երեքշաբթի կամ չորեքշաբթի։ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրյուսելում այդ օրերին՝ նոյեմբերի 28-29-ը, և արևմտյան պաշտպանական բլոկի որոշ անդամներ հույս ունեին, որ այս հավաքը կնշանավորի Շվեդիայի անդամակցությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ լրատվամիջոցը չի կարողացել։

Նշենք, որ և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով դիմել էին անցյալ տարվա մայիսին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ առարկություններ ուներ երկու դիմումների մասով էլ, սակայն ապրիլին հավանություն տվեց Ֆինլանդիայի հայտին, իսկ Շվեդիայի հայտը մինչ օրս չի վավերացվել։

Էմմա Չոբանյան