ՌԴ քաղաքացի հանդիսացող 24–ամյա կինը ՀՀ–ում զբաղվել է կավատությամբ․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է  պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում  զբաղվել պոռնկությամբ  և դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսվել խմբի մյուս անդամների հետ։

Մասնավորապես, նրանք հեռահաղորդակցման հարթակներով նամակագրություններ են վարել ՌԴ մի շարք քաղաքացիների հետ, նրանցից պահանջել են էրոտիկ բնույթի լուսանկարներ։ Ստանալով համաձայնություն՝ նրանց նկարներով անհատական էջեր են բացել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող ինտերնետային կայքում, կազմակերպել նշված անձանց ժամանումը ՀՀ և Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող շենքում, օրական վարձավճարով, նրանց տեղավորել բնակարաններում։ 

Հիշյալ ինտերնետային կայքի միջոցով տարբեր հաճախորդներ  կապ են հաստատել  խմբի անդամների հետ, ովքեր հաճախորդների հետ խոսակցություն վարելով, պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին և նրանց տվել բնակարանների հասցեները։ ՌԴ–ից ՀՀ ժամանած վերոնշյալ կանայք, ստանալով հաճախորդների տվյալները, ընդունել են  նրանց, իսկ ստացված գումարի 50 տոկոսը  փոխանցել խմբի անդամներին։

24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակության հասցեում՝ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանացի տարբեր անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։

Բջջային հեռախոսի զննությամբ ձեռք են բերվել վեջինիս կողմից կավատություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, սեռական ծառայությունների մատուցման գովազդներ, սեռական ծառայություններ մատուցող անձանց հետ ամենօրյա հաղորդագրություններ, վաստակած գումարների հաշվարկներ և այլն։  

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 24–ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, w8wv նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է։

Վարույթի շրջանակներում գրություններ են ուղարկվել կապի օպերատորներին՝ հիշյալ կայքը արգելափակելու նպատակով։