Վերաքննիչ վարչական դատարանը կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ․ ՄՊՀ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8860/05/20 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 336-Ա որոշման իրավաչափությունը, կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

  • «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ․
  • Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն․
  •  Արտադրողը կրում է ապրանքի մակնշման մեջ դրանում բուսական յուղի առկայության հանգամանքը պարտադիր կերպով զետեղելու պարտականություն․
  • Մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը պետք է զետեղվի փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․ 
  • Մթերքը որպես պանիր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, և ոչ թե պանիր, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցացկության հատկանիշներ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «պանիր» մակնշելն այն դեպքում, երբ այն պարունակել է բուսական յուղ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով չի համարվել «պանիր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 5 000 000 դրամի չափով։