Հունգարիայի վարչապետն Ալիևին շնորհավորել է «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման կապակցությամբ»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Օրբանը շնորհակալություն է հայտնել Ալիևին SPECA գագաթնաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերի համար։

Օրբանը նաև Ալիևին է փոխանցել հունգար ժողովրդի «լավագույն բարեմաղթանքները և շնորհավորանքները՝ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման կապակցությամբ»։

Նշվում է, որ Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հունգարիայի բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացման կապակցությամբ, ընդգծել, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են երկկողմ և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։

Նա նաև կարևորել է, որ Արցախի Ջրականի գյուղերից մեկի «վերականգնման նախագիծը կիրականացվի հունգարական ընկերությունների մասնակցությամբ»։ Նշվել է նաև, որ Ադրբեջանը և Հունգարիան հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում և գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Ընդգծվել է երկրների միջև էներգետիկ նախագծերի կարևորությունը։

Էմմա Չոբանյան