Երևանում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ և կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ցերեկվա մրցահերթում՝ ժամը 14:00-ից, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ 1/8 եզրափակչում ուժերը չափելով Ռումինիայի ներկայացուցիչ Շտեֆան Նիկոլասի հետ, 52 կգ քաշային Արեն Խառատյանի երկրորդ մրցակիցը կլինի էկվադորցի Քրիստոֆեր Բալկազարը, 57 կգ քաշային Տիգրան Մակիչյանն ուժերը կչափի Թուրքմենստանի ներկայացուցիչ Մեկան Սաբիրովի հետ, իսկ +80 կգ քաշային Տիգրան Խաչատրյանը կմենամարտի ռումինացի Ալեխանդրո Բուտոյի հետ:

Երեկոյան մրցահերթում՝ 17:30-ից, 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը,66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը: Կճոյանը, որը 1/16-ում առավելության էր հասել Գերմանիայի ներկայացուցիչ Սամվել Աբրեյանի նկատմամբ, 1/8 եզրափակչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Արվաշ Ահմադիի հետ: Արգիշտի Հակոբյանը կմենամարտի ղրղզ Ռամազան Իսաևի հետ: Սամվել Սիրամարգյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Մահան Սաջեդիջաբլուի հետ:

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը մենամարտել է խորվաթ Մարիո Նակիչի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ: 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն անցկացրել է իր երկրորդ մենամարտը և նույն հաշվով ուժեղ է գտնվել լեհ Յան Յանուշևսկուց, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 1/8 եզրափակչում մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի հետ և 3:2 հաշվով հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Առնո Դարչինյանը (46 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուայի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից ելույթներն ավարտել են միայն 54 կգ քաշային Վահագն Գալստյանն ու 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը:

Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկները Երևանում ընթացող ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում են Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Աղջիկների պայքարում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: Նրանք պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: