Մոսադի ղեկավարը և ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Կատար են վերադարձել՝ բանակցությունների․ Times of Israel

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Իսրայելական Մոսադի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան Դոհայում է, ուր ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Բիլ Բըրնսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու, հայտնում է Times of Israel-ը:

Աղբյուրի համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր սա Բարնեայի երրորդ այցն է Կատար։ Նա Իսրայելում հյուրընկալել է նաև Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, քանի որ Դոհան միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Նոյեմբերի 9-ին Reuters-ը հայտնել է, որ Բարնեան և Բըրնսը Դոհայում բանակցություններ են վարել Կատարի վարչապետ Մուհամեդ ալ-Թանիի հետ՝ նախքան ժամանակավոր զինադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված որոշ պատանդների ազատ արձակման վերաբերյալ ավելի ուշ կնքված գործարքը:

Ներկայիս այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են երկարաձգել զինադադարը երկու օրով՝ Գազայից ևս 20 պատանդների ազատելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ կայցելի Մերձավոր Արևելք։

ԱՄՆ Ջո Բայդենի վարչակազմը վերջերս զգալի դիվանագիտական ջանքեր է գործադրում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ բախվելով իր կուսակցության բուռն քննադատությանը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը վարելու վերաբերյալ: