Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պատվիրակությունները չեն մասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի նիստին՝ գագաթնաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է «ԵԱՀԿ-ն հետևողականորեն ոչնչացնելու մեջ»։ «Դիմելով շանտաժի և բացահայտ սպառնալիքների՝ …

