Ուկրաինան և Բալթյան երկրները ՌԴ-ի մասնակցության պատճառով բաց կթողնեն ԵԱՀԿ գագաթնաժողովը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պատվիրակությունները չեն մասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի նիստին՝ գագաթնաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է «ԵԱՀԿ-ն հետևողականորեն ոչնչացնելու մեջ»։

«Դիմելով շանտաժի և բացահայտ սպառնալիքների՝ Ռուսաստանի Դաշնությունը համակարգված կերպով արգելափակեց կոնսենսուսն առանցքային հարցերի շուրջ»,- ընդգծել է Նիկոլենկոն՝ հիշեցնելով 2024 թվականին ԵԱՀԿ-ում Էստոնիայի նախագահությունը Ռուսաստանի կողմից արգելափակելու մասին։

«Ռուսաստանն անօրինական կերպով ձերբակալել է երեք ուկրաինացիների՝ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների, որոնք բանտում են գտնվում ավելի քան 500 օր»,- հավելել է Նիկոլենկոն։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ նման պայմաններում Ռուսաստանի պատվիրակության ներկայությունը գագաթնաժողովին «միայն կսրի այն ճգնաժամը, որի մեջ Ռուսաստանը մղել է ԵԱՀԿ-ին»։

«Այս պատճառով ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը արտգործնախարարի մակարդակով։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան հավատարիմ է մնում ԵԱՀԿ սկզբունքներին և պատրաստ է շարունակել աշխատանքը գործընկերների հետ»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Համատեղ հայտարարության մեջ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներն էլ նշել են, որ Ռուսաստանի մասնակցությունը գագաթնաժողովին «վտանգում է լեգիտիմացնել ագրեսոր Ռուսաստանին՝ որպես ազատ ազգերի մեր համայնքի օրինական անդամի», ինչպես նաև «նսեմացնել Ռուսաստանի կողմից կատարվող դաժան հանցագործությունները»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը։ Սպասվում է, որ դրան կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։