Երևանը գերկառուցապատված է․ ուղղահայաց կանաչապատում է պետք։ «Երևանի կանաչապատման օրակարգը. ավագանու թեկնածուների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում կանաչապատման տարբեր մեխանիզմներ են կիրառվում։ «Խորհրդային տարիներին շենքերի կողքերին խաղողի վազեր են տնկվել։ Այժմ ուղղահայաց կանաչապատման ավելի հետաքրքրքիր տարբերակներ կան, այդ թվում՝ տանիքների կանաչապատումը։ Նոր …

