Ժամանակն է սկսել բանակցությունները և վերջ տալ այդ ամենին․ ռուս միլիարդատերը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, որն ամերիկյան պատժամիջոցների տակ էր հայտնվել դեռևս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց առաջ, իսկ 2022 թվականի ապրիլին ընկել էր եվրոպական պատժամիջոցների տակ, հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին։ Այս մասին են վկայում նրա Telegram-ալիքի գրառումները։

«Եվրոպայում ձմեռը կարող է իսկապես ցուրտ լինել»,- գրել է նա երեքշաբթի իր առաջին գրառման մեջ:

«Ինչպես երևում է՝ Ուկրաինայում ևս խիստ ձմեռը վարկանիշը կիջեցնի մինչև պատմական նվազագույնի։ Սեպտեմբերին ասում էին՝ ժամանակն է սկսել բանակցությունները և վերջ տալ այս ամենին…»,- նշել է գործարարը երկրորդ գրառման մեջ։

Պատերազմի սկզբից Դերիպասկան բազմիցս զգուշավոր հայտարարություններ է արել խաղաղության օգտին, սակայն երբեք չի քննադատել Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինա ներխուժելու համար։

Ուկրաինայի իշխանությունները բացառում են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք կներառեն տարածքային զիջումներ։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի մարտին, սակայն Կիևում դա համարում են քաղաքական հնարք։