Թուրքիայի 4,2 մլրդ դոլարանոց Սևծովյան մայրուղին կրկին վնասվել է փոթորկից

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թուրքիայի Սևծովյան մայրուղին կրկին տուժել է ահռելի ալիքներից՝ երկրի հյուսիսում օրեր շարունակ շարունակվող փոթորկի պատճառով։ Հորդառատ անձրևներից հետո ծովի ջրերի բարձրացումը մայրուղին դարձրել է անօգտագործելի, շատ մեքենաներ մնացել են ալիքների տակ, գրում է Duvar-ը։

Նշվում է, որ Գիրեսուն նահանգում չորս մետր բարձրությամբ ալիքները կայծակնաձողերի վրա պայթյուններ են առաջացրել։ Նահանգապետարանը, որպես կանխագելիչ միջոց, հայտարարել է ճանապարհի փակման մասին։

Երկրի այլ նահանգներում, այդ թվում՝ Ռիզեում, Տրապիզոնում և Գիրեսունում, ծովի ալիքներով բերված ժայռաբեկորները խանգարում են երթևեկությանը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2007 թվականին է բացել ճանապարհը, որն արժեցել էր մոտ 4,2 միլիարդ դոլար՝ չնայած տեխնիկական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձագետների կողմից հնչող բոլոր առարկություններին։ Տարիներ շարունակ նախագծի դեմ բողոքել են նաև տեղացիները։

Մայրուղին կառուցվել է՝ վնասելով բնական ափերը, որոնք ունեն հզոր ալիքներ և տարիների ընթացքում բազմաթիվ փլուզումներ են եղել։ Այն հաճախակի է հեղեղվում, քանի որ փակել է մոտակա համայնքների բնական ջրահեռացման ուղիները, որը հանգեցրել է նաև մարդկային զոհերի։

Էմմա Չոբանյան