Ռուսաստանը միջուկային զսպման ուժերի վարժանքներ է անցկացրել նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Վարժանքը ենթադրում էր «թշնամու միջուկային հարվածին ի պատասխան՝ ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարվածների մշակում», ասել է ՌԴ պաշտպանության …

