«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին. քիչ առաջ նա ազատ արձակվեց։ Նա ձերբակալված էր ավելի քան 65 ժամ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ Դավիթի նկատմամբ երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Վարչապետին «վիժվածք» և «դավաճան» կոչելը դիտվել …