Փաշինյանը հստակեցրել է՝ չի ցանկանում Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը երեկվա ճեպազրույցում անդրադարձել է  Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանի հետ համագործակցության հարցին, խաղաղության համաձայնագրի հեռանկարին։

«Հայաստանի վերաբերյալ Եվրոպական խաղաղության հիմնադրամի վերաբերյալ ցանկացած քննարկում կթողնեմ ԵՄ իմ գործընկերներին։ Ես կասեի, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է․ նա հասկացրել է, որ ցանկանում է Հայաստանն առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, որ չի ցանկանում Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտել են, որ դա լինի։ Եվ նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են պահպանել այնպիսի արագ տնտեսական աճ, որը եղել է վերջին կամ երկու տարվա ընթացքում»,-ասել է պետքարտուղարի տեղակալը։

«Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում՝ որպես միջոց, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, ինչը մենք կցանկանայինք տեսնել»։ Օ՛ Բրայենը նաև ողջունել է Հայաստանին աջակցող ցանկացած օգնության փաթեթ։

«Այնպես որ՝ Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է, թե ինչ տարբերակ ԵՄ-ն կընտրի՝ իր գործն է: Բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»։