Ուկրաինայի հետախուզության ղեկավարի կինը ծանր մետաղներից թունավորման նշաններով հոսպիտալացվել է

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ մոտ բժիշկները ծանր մետաղից թունավորում են ախտորոշել։ Այս մասին հայտնել են «Бабель» լրատվամիջոցի աղբյուրները, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցները պնդում են, որ «այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում»։

«Նրանց առկայությունը կարող է ցույց տալ կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- ասել են աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է, սակայն արդեն ավարտում է բուժման կուրսը։ Աղբյուրները նշում են, որ  քրեական գործը քննվում է սպանության փորձի հատկանիշներով։

Բուդանովայի թունավորման մասին պատմել են նաև «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները։ Ըստ նրանց՝ հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի կինը, «ամենայն հավանականությամբ, թունավորվել է սննդի միջոցով»։

«Նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից, ուստի թեստեր են հանձնել, որոնք հայտնաբերել են թունավորում»,- ասել են նրանք։

Ուկրաինայի իրավապահ մարմինները Պետական ​​հետախուզության վարչության ղեկավարի կնոջ դեմ մահափորձի հետաքննության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդում։

Էմմա Չոբանյան