Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Տանզանիա կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել գերմանական գաղութատիրության ընթացքում կատարված բռնությունների համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ես խոնարհվում եմ գերմանական գաղութատիրության զոհերի առաջ: Որպես Գերմանիայի նախագահ՝ ես կցանկանայի ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ գերմանացիներն արել են ձեր նախնիների նկատմամբ»,- ասել է Շտայնմայերը նոյեմբերի 1-ին ելույթ ունենալով Սոնգեա քաղաքում: Դաշնային …

