Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն այն երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն վայելելու տարվա չորս եղանակները՝  ըստ նախասիրության:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած վերջին տարիներին ամբողջ աշխարհում առաջ եկած խնդիրներին՝ Հայաստանում հատկապես  ձմեռային զբոսաշրջությունը տարեցտարի ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից հետո զբոսաշրջության  ոլորտում, կարծես, ամեն ինչ նոր է սկսվում, քանի որ  այն ամբողջ աշխարհում կանգ էր առել:

«Ոլորտը կորոնավիրուսից հետո քիչ-քիչ սկսեց վերականգնվել, և, ի վերջո, շատ լավ արդյունք ունեցանք՝  ընդհանուր այցելությունների քանակով գերազանցելով նաև 2019 թվականի ցուցանիշը »,-ասաց նա։

Մեխակ Ապրեսյանն, անդրադառնալով բացերին ու առկա խնդիրներին, նշեց, որ ձմեռային զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով  բոլոր քայլերը պետք է զուգահեռ իրականացվեն:

Ըստ նրա՝ ձմեռային զբոսաշրջության զարգացման նպատակով պետք է ենթակառուցվածքները բարելավելու և զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն, որին զուգահեռ  նաև պետք է Հայաստանը համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացնել. դա պետք է ոլորտի ներկայացուցիչների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը լինի:

Չնայած նրան, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը գնալով զարգանում է՝ Զբոսաշրջության կոմիտեից նշեցին, որ այդ ուղղությամբ իրականացնում են մի շարք մարքեթինգային քայլեր՝ հատկապես այն երկրների ուղղությամբ, որոնք նման ներուժ չունեն:

«Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հատկապես Դուբայում, ձմեռային՝ որոշ չափով  պասիվ սեզոնին այնտեղի զբոսաշրջիկների ուշադրությունը Հայաստանի վրա սևեռելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը:

Տուրիստական ընկերությունից նշում են, որ վերջին տարիներին  Հայաստանը գնալով իր դիրքը բարելավում է ձմեռային շրջանում առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների համատեքստում:

«Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրողների ցանկում  առաջատար դիրքում է Ռուսաստանը, բայց 2023 թվականի դեկտեմբերին վիճակագրությունը փոխվեց դեպի արաբական երկրների կողմ ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Այս փոփոխության պատճառներից մեկը ձյան առկայություն է, քանի որ այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը առաջին անգամ է ձյուն տեսնում»,- նշեց One Way Tour  ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

Տուրիստական ընկերությունները ևս մարզերում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար առաջնային տեղ են տալիս ենթակառուցվածքների զարգացումը: